Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

Լուրեր

19.04.2024 | 12:37
Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրին․ 8 մարդ զոհվել է, առնվազն 25-ը՝ վիրավորվել
19.04.2024 | 12:28
ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա
19.04.2024 | 12:17
Հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք․ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը․ ՄԻՊ
19.04.2024 | 12:09
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը շնորհավորել է տիկին Պետրովային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր գիտելիքներով ու փորձով կնպաստի ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եռամյա համատեղ նախորդ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկայում կմշակվեն նոր ծրագրեր: Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է մեր երկրի մակրոտնտեսական վիճակին՝ հավելելով, որ ընթացիկ տարում արձանագրվում են տնտեսական բավականաին բարձր ցուցանիշներ, իսկ պետական բյուջեի եկամուտներն ունեն առաջացիկ աճ: Վարչապետը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, կանխիկի շրջանառության կրճատման, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման և իրականացվող այլ բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ կառավարությունը վստահություն է ձեռք բերում այդ ճանապարհին, քանի որ իրականացված նախորդ բարեփոխումները տվել են դրական արդյունքներ:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ինտենսիվ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը: Իվա Պետրովան տպավորիչ է համարել ՀՀ-ում արձանագրվող տնտեսական ցուցանիշները և շեշտել է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ճանապարհաշինության, կրթության, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, մաքսային կարգավորումներին և հանրային այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։