Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին՝ քննարկելու Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը

Լուրեր

19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք:

Հանդիպման առանցքում Գյումրիում հայ-հնդկական մշակութային կենտրոն, մասնավորապես առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները. դրանք այժմ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Հայաստանի ազգային պատկերասրահ այցի շրջանակում նախորդ տարվա հոկտեմբերին ծանոթացել է Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների գործերին (50 նկար) և տպավորված լինելով դրանցով՝ առաջարկել է Հնդկաստանի կառավարության օժանդակությամբ Հայաստանում առանձին ցուցասրահ կառուցել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նմանօրինակ նախաձեռնության և համատեղ համագործակցության համար՝ կարևորելով երկու բարեկամ երկրների միջև փոխհամագործակցության ամրապնդումը:

Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալը ցուցասրահի կառուցման վայրի հետ կապված մի քանի տարբերակ է առաջարկել. նախնական որոշմամբ ընտրվել է Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքը: Գյումրեցի ճարտարապետն ասում է՝ ծրագրի իրականացման համար քաղաքաշինական առումով առաջարկվել են լավագույն տարածքները. «Շատ հեռանկարային վայր է: Գյումրին մշակութային լավ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթները վերականգնվում են, և շատ ուրախ ենք, որ Գյումրին նաև միջազգային մշակույթի հանրահռչակման առումով կունենա կարևոր դերակատարություն»:

Մասնագետի խոսքով՝ ցուցասրահ-թանգարանը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղացիների համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը, և մասնավորապես գյումրեցիները շատ հետաքրքրված են հին ժողովուրդների մշակույթով և պատմությամբ:

Ցուցասրահի կառուցման շինարարական աշխատանքները կմեկնարկեն 6 ամսից:

Հիշեցնենք՝ այս տարի նշվում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դեսպան Կիշան Դան Դեվալը նաև շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին` յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցելու և դրա անցկացմանն աջակցելու համար:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ նմանօրինակ միջոցառումներն արժևորում են Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։