Հարկային միջոցները 40 մլրդ դրամով ավելացել են, գումարն ուղղվում է կառավարության պահուստային ֆոնդ. Տիգրան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով կավելանան  և  այդ միջոցները կուղղվեն ՀՀ պահուստային ֆոնդ: Կառավարության այսօրվա նիստում որոշումն ընդունվեց միաձայն:

Զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին:

«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի 25 տոկոս: Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով. օրինակ, հարկային վարչարարության բարելավմամբ:  Այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշը այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար…

Քննարկել ենք 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսային առաջնահերթությունների հավելվածում ներառված կապիտալ բնույթի ծրագրերը և նախատեսում ենք դրանց մի մասը ևս ներառել առաջիկայում ֆինանսավորվողների թվում»,-ասաց նախարարն, ընդգծելով, որ  այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացում սկսել կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք, հակառակ պարագայում, պետք է մեկնարկեին 2023 թվականի սկզբում»,- նշեց Խաչատրյանը:

Վարչապետ նիկոլ Փաշինյանը հավելեց՝ 2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավել ենք կատարել 147 միլիարդ դրամով:

«Այսօրվա դրությամբ մենք 2022 թվականի բյուջեի եկամտային մասի կատարման առումով 46 միլիարդ դրամի ավել հավաքագրում ունենք: Մենք կարծում ենք, որ բյուջեի եկամուտներն, արտառոց ոչինչ չպատահելու դեպքում, էլի կավելանան, և մենք հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: