Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչ

Լուրեր

23.04.2024 | 20:21
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
23.04.2024 | 20:09
Ուժերի հարաբերակցությունը պետական սահմանների պաշտպանության հարցում վատ է մեզ համար. Տիրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:00
Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն կերպ շահագրգռված են ՌԴ-ից հեռավորություն պահելու հարցում․ Վալերի Սոլովեյ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:50
Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը ՀՀ-ին զինում են մեր դեմ․ Ալիևը կրկին դժգոհել է
23.04.2024 | 19:46
Բագրատաշենում ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:43
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
23.04.2024 | 19:36
Մեկնարկել է ջահերով երթը. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 19:32
Զարմացած եմ՝ Ադրբեջանը ՀՀ-ի վերահսկողությանը թողեց Ոսկեպարի ճանապարհը․ սա ռազմական առումով կարևոր հատված է․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:28
Իրանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին
23.04.2024 | 19:20
Չեմ կարծում՝ ռուս խաղաղապահները, որոնք իրենց գործառույթը ԼՂ-ում ձախողել են, կարող են մնալ ՀՀ-ում. Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:13
Բռնության դեպքերի աճ, իրավապահների կողմից չարաշահումների անպատժելիություն․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ կա ՀՀ-ին
23.04.2024 | 19:09
Զինվորական հագուստով քաղաքացիներ միացան ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:05
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ
23.04.2024 | 18:48
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-ն «արգելափակում է» Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը
23.04.2024 | 18:48
Ակցիա Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք:

22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։