Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում ընդունել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը․ Զախարովա

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում ընդունել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, խնդիրները հաստատում են խնդրի արդիականությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի լիարժեք և կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը»։

«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է՝ շուտ ընդունել նրա երկրորդ հանդիպումը Մոսկվայում: Այս ամենի շուրջ կողմերը պայմանավորվել են այս տարվա մայիսի 24-ին: Իհարկե, կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես արձանագրված է ղեկավարների 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ, որն արվել է Սոչիում»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանում՝ հիշեցրել է Զախարովան։ Նախատեսվում են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զախարովան հավելել է, որ Բաքվի հանդիպումներում հատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 10-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։

Տաթև Ֆռանգյան