Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալ խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել

Լուրեր

25.04.2024 | 18:20
Մոսկվան՝ ԵՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության, Amnesty International-ը՝ Բաքվի ռազմական հանցագործությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
25.04.2024 | 18:18
Ցանկացած միջադեպ պետք է պատշաճ քննության ենթարկվի․ Վարդանյանը՝ ոստիկանության գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
25.04.2024 | 17:29
Ատելության խոսքը Հայաստանում կրում է համակարգված բնույթ․ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
25.04.2024 | 16:50
Ժամանակին պետք է արձագանքեք և ավելի կոշտ․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալ խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնք ավարտվել են հունիսի 19-ին այն բանից հետո, երբ նրանք համաձայնել են զինադադարի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բնակիչների և ապստամբների շրջանում աղբյուրները նշել են, որ այն մեղմացրել է նախագահ Բաշար Ասադի իշխանության հակառակորդների միջև ավելի լայն ներքին պատերազմի մտավախությունները:

Զինյալների բանակցողները Reuters-ին հայտնել են, որ Թուրքիան, որը հազարավոր զինվորականների է պահում Սիրիայի հյուսիս-արևմուտքում, միջնորդել է գործարք կնքել Ֆաիլաք ալ-Շամի, Լևանտի ճակատի, Ջաիշ ալ-իսլամի, Ահրար ալ-Շամի միջև։ Նրանք բոլորը Սիրիայի ազգային բանակ զինված ընդդիմադիր խմբավորումների կոալիցիայի մաս են կազմում, որին աջակցում է Թուրքիան։

Հաղորդվում է, որ հունիսի 18-ին Սիրիայի հյուսիս-արևմտյան Հալեպ նահանգի Էլ Բաբ քաղաքի մոտ խմբավորումների միջև մարտերի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։

Բախումները ստիպել են Հայաթ Թահրիր ալ-Շամին (Քաիդայի նախկին ճյուղը) տեղակայվել Սիրիայի ազգային բանակի իր հակառակորդների վերահսկողության տակ գտնվող շրջաններում՝ այդպիսով մտավախություն առաջացնելով, որ այն ձգտում է ընդլայնվել Իդլիբ նահանգում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

Հրադադարի համաձայն՝ խմբավորումները վերադարձել են «Ահրար ալ-Շամի» շտաբն ու իրենց նախկին դիրքեր։ Այս համաձայնությունը վերջ է  դրել երկարատև պայքարի ուրվականին: Սիրիայի հյուսիս-արևմուտքը՝ թուրքական սահմանի մոտ, երկրի վերջին հատվածն է, որը դեռևս գտնվում է սիրիական նախագահին տապալելու համար պայքարող գրոհայինների ձեռքում, սակայն վերահսկողությունը բաշխվել է ջիհադիստական խմբավորումների և Թուրքիայի կողմից աջակցվող այլ ապստամբների միջև:

Գաղափարական տարբերությունները բաժանում են իսլամիստ զինյալներին Սիրիայի ազատ բանակի ազգայնական խմբավորումներից, որոնք հավաքվել են Սիրիայի ազգային բանակի դրոշի ներքո և վայելում են Թուրքիայի աջակցությունը:

Էմմա Չոբանյան