Չունեմ հարցի պատասխանը՝ ինչու է այս գործը հարուցվել․ Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր նախատեսված էր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։ Նա մեղադրվում է հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանք տարածելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Սուլթանյանը 2020 թվականի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Հայաստանի տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին Հայաստանում հող ունենալու իրավունք չունի։

Հրապարակումը Սուլթանյանի պահանջով անմիջապես հեռացվել է, բայց հասցրել են թարգմանել ու խեղաթյուրել իր ասածները՝ պնդում է Սուլթանյանը։ Օրինակ, ըստ իրավապաշտպանի, ինքը ոչ թե ասել է, որ հայերը ծաղրում են եզդիներին, այլ ասել է, որ կան ոլորտներ, որտեղ եզդիները ծաղրի են ենթարկվում՝ վկայակոչելով տարիներ առաջ Ազգային ժողովում Մանվել Բադեյանի կողմից լրագրողներին փողոցն ավլող եզդի անվանելը։ Այս գործը մտահոգիչ են համարում նաև իրավապաշտպանները։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սուլթանյանը Հայաստանն օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն:

Նյութը տարածած լրագրողը պատրաստ է գալ և վկայություն տալ՝ ասում է Սաշիկ Սուլթանյանը։ Այս միջնորդությունը, սակայն, մերժվել է, իսկ այսօրվա նիստը ավարտվեց՝ դեռ չկայացած, եզդիերենի թարգմանիչ չեն կարողանում գտնել։ Դատական դեպարտամենտն ունի միայն մեկ եզդի թարգմանիչ, որն այս գործով նաև վկա է, ինչը խնդիր է առաջացնում։

Ինչ վերաբերում է դատավարության ընթացքին, ապա այսօր գործով որպես պաշտպան ներգրավված Անի Չատինյանն ասում է՝ կասկածի տակ են առնում քրեական գործն ամբողջությամբ։

«Հայաստանի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում վտանգված են»,- ավելի վաղ այսպես է արձագանքել քրեական այս գործին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան