Կայացել է Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումներին: Հուշամրցաշարին 10 թիմ է մասնակցել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել ORWP Գլենդել թիմը, որն, ի դեպ, Հայաստան էր ժամանել հենց այս հուշամրցաշարին մասնակցելու նպատակով: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Արմադա և ORWP Երևան թիմերը։

Հաղթող թիմերին պարգևատրել է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը և Հենրիկ Հակոբյանի հայրը՝ ավագ մարզիչ Գուրգեն Հակոբյանը (ընկեր Համիկ):

Հենրիկ Հակոբյանը ևս ջրագնդորդ էր, իր թիմի ավագն էր և շատ խոստումնալից՝ իր տարիքայինների խմբում: Նա նաև որպես մարզիչ էր աշխատում «Հիլլս» սպորտային համալիրում: Հենրիկի հայրը՝ մարզիչ Գուրգեն Հակոբյանը (ընկեր Համիկ), ասում է՝ որդու հերոսական մահից հետո որոշել է յուրաքանչյուր տարի՝ Հենրիկի ծննդյան օրը, նրան նվիրված հուշամրցաշար անցկացնել: Հուշամրցաշարն այս տարի անցկացվում էր երկրորդ անգամ. «1,5 ամսվա ծառայող էր Հենոն, երբ պատերազմը սկսվեց: Զոհվեց հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ԱԹՍ-ի հարվածից: Հավատս չէր գալիս, բայց դա էր իրականությունը: Այսօր իր հիշատակը վառ եմ պահում մեր սպորտի՝ ջրագնդակի միջոցով: Հենոն շատ սպորտային տղա էր, ու սպորտից դուրս էլ ամեն ինչով առանձնանում էր»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 10 թիմով նմանօրինակ հուշամրցաշարի անցկացումը շատ կարևոր էր. «Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, շատ կարևոր է, հանդիսանում է ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերից մեկը: Մենք այսօր ջրագնդակը տեսնում ենք զրոյական կետից շարժված և առաջ ընթացող: 10 թիմերի մասնակցությամբ այս մրցաշարը վկայությունն է այն բանի, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ հաշվի առնելով այն, որ օրերս այս մարզաձևում լուրջ գործընթաց իրականացրինք՝ միավորելով ֆեդերացիան և դրա շառավիղները»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ պետությունն ամեն ինչ անելու է թիմային այս մարզաձևը զարգացնելու ուղղությամբ. «Ջրագնդակը շատ հզոր մարզաձև է՝ լինելով աշխարհի ամենաբարդ մարզաձևերի եռյակում: Ֆիզիկապես շատ է կոփում: Ինչո՞ւ չզարգացնենք, երբ տեսնում ենք, թե ինչ խանդավառություն է տիրում այստեղ: Այսքան երեխա զբաղվում է սպորտով, առողջ ապրելակերպով, դրանով նաև պիտանի մարդ է դառնում այս երկրի համար»:

Կարեն Գիլոյանը նշում է՝ պետությունն ի վիճակի է մի փոքր ավելացնել ֆինանսները և մի օր, հնարավոր է, Հայաստանում նաև ջրագնդակի միջազգային մրցաշար անցկացնենք. «Գուցե դա տեղի ունենա 2 տարի հետո: Երբ տեսնենք, որ ունենք մրցունակ թիմ, Հայաստանում նաև միջազգային պատանեկան մրցաշար կանցկացնենք և զարկ կտանք մարզաձևի զարգացմանը: Ամեն ինչ անելու ենք, որ ջրագնդակը մի օր լինի մեր ուժեղ մարզաձևերից մեկը: Դրա համար քիչ ժամանակ չի պահանջվի, բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով»:

Նշենք, որ Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարին մասնակցել է նաև «Զինվորի տան» թիմը, որը ևս կազմավորվել է Հենրիկ Հակոբյանի հոր՝ Համիկ Հակոբյանի ջանքերով. «Իմ նպատակներից մեկը պարալիմպիկ թիմ ստեղծելն էր: Տղաների հետ մարզվեցինք, լողալ սովորեցրինք: Շատ լավ մասնակցեցին նաև այս հուշամրցաշարին»:
Ընկեր Համիկի ջանքերով ստեղծվել է նաև «Հենրի հիլլս» ակումբը՝ նվիրված որդու հիշատակին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ջրագնդակի 6 ակումբ է գործում, իսկ այս մարզաձևով զբաղվող երեխաների թիվը գերազանցում է 400-ը: