Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայան

Լուրեր

25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
Բոլորը

Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին. գրում է artsakhpress.am-ը։

Այդ դեպքը եղել է ահաբեկչություն, հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը: Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, նշելով, որ կապ չունի՝ երբ, որտեղ, ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա:
«Արցախի ճակատագիրը վտանգված է: Եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը: Մենք ունենք բացարձակ հնարավորություն բոլորի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որովհետև մենք ունենք Սփյուռք: Եվ ի դեմս Ադրբեջանի՝ կա երկիր, որտեղ հայատյացությունն ու ահաբեկչությունը պետական քաղաքականություն է, և դա տեսել են նաև ռուս խաղաղապահները, որոնք դարձել են  թիրախը»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանն ընդգծեց նաև, թե չի պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար կարող է մտածել կամ քայլեր անել, որպեսզի Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում:
«Ադրբեջանի կազմում մենք ապագա չունենք: Մենք հիմա դե ֆակտո անկախ երկիր ենք և մտածել, որ կարող ենք Ադրբեջանի կազմում լինել,  անընդունելի է»,- շեշտեց Բաբայանը: