Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետւթյան քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա.Հ.-ի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ ում տիրող իրավիճակի, աոանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում․ տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից։
Ա.Հ.-ն ընդունելով նրա առաջարկը սկսել է նրան տրամադրել որոշակի տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի, սոցիալական ծրագրերի, Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիների և այլնի վերաբերյալ:
Որոշ ժամանակ անց, օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հրավերով և ֆինանսավորմամբ Ա.Հ.-ն 2021 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնել է Ուկրաինայի Հանրապետության ք. Կիև, որտեղ հանդիպել է օտարերկրյա հատուկ ծառայության 2 աշխատակցի հետ, արդեն իսկ տրամադրած տեղեկությունների դիմաց նրանցից ստացել է 400 ԱՄՆ դոլար գումար ու թանկարժեք օծանելիք և պայամանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրող տեղեկություններ:
Կիևից վերադառնալուց հետո, Ա.Հ.-ի համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայության հետ ստացել է այլ երանգ, վերջինս սկսել է գործել հստակ առաջադրանքներով, որոնց կատարման արդյունքում փոխանցել է տեղեկություններ որոնք թեև պետական գաղտնիք չեն հանդիսանում, բայց կարող են օգտագործվել ՀՀ և ԱՀ արտաքին անվտանգության դեմ:
2022թ. հունվարի 28-ին, Ա.Հ.-ն օտարերկրյա հատուկ ծառայության կողմից կատարված աշխատանքի համար վարձատրություն ստանալու և հրահանգավորվելու նպատակով, նրանց հրավերով և ֆինանսավորմամբ մեկնել է Վրաստանի Հանրապետություն ք. Թբիլիսի, որտեղ նրանց հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ստացել է 1500 ԱՄՆ դոլար գումար և ստորագրել նրանց հետ համագործակցելու պարտավորագիր, ինչպես նաև թանկարժեք նվերներʽ օծանելիք, պայուսակ և Iphone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները:
Այսպիսով Ա.Հ-ն մինչ ս.թ. մայիսի 25-ը օտարերկրյա հատուկ ծառայության առաջադրանքով, երբեմն էլ իր նախաձեռնությամբ, հավաքել և փոխանցել է Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սոցիալական, քաղաքական իրադրությունների և առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ Խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, պատերազմի արդյունքում բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների քանակի, պետության կողմից նրանց տրվող աջակցության, Արցախում տիրող մթնոլորտի և առանձին գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը, հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է, միաժամանակ հիշեցնելով, որ ԱՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով, այն է Պետական դավաճանությունը, նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: