Անձի առևանգում՝ պարտքի դիմաց. Վաղարշապատի ոստիկանները հանցագործությունը բացահայտել են

Լուրեր

07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին Արմավիրի մարզի Չոբանքարա կոչվող տարածքի մի առանձնատնից, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենայի առևանգման և ապօրինի զենք զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 30 և 32 տարեկան երկու երիտասարդի՝ «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայով հանդերձ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարզվել է, որ նրանք իրենց 33-ամյա ընկերոջ հետ հունիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 300 000 դրամ պարտքի համար խաբեությամբ առևանգել են պարտատիրոջ 44-ամյա ազգականին և տեղափոխելով Չոբանքարա տարածքի առանձնատուն՝ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, հունիսի 17-ին, ժամը 08.30-ի սահմաններում, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելով, պարտատիրոջ տան մոտից առևանգել են նրա ընկերոջ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Բերման ենթարկված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով և փոքր կացին:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։