Թբիլիսիի կենտրոնական նրբանցքներից մեկը կկրի Սերգեյ Փարաջանովի անունը

Լուրեր

11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
Բոլորը

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասերից մեկն այսուհետ կկրի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի անունը։

«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ՝ այսօր փողոցի բացմանը ներկա են եղել Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավորները, արվեստի ներկայացուցիչներ, Փարաջանովի ընկերներն ու հարազատները։

Թբիլիսիի Սակրեբուլոյի փոխնախագահ, Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ կարևոր է, որ յուրաքանչյուր թբիլիսցի, երիտասարդություն և ապագա սերունդ միշտ հիշի փայլուն ռեժիսոր Սերգո Փարաջանովին։

«Յուրաքանչյուր թբիլիսցու, մեր երիտասարդության և հաջորդ սերնդի համար շատ կարևոր է միշտ հիշել մեր մայրաքաղաքում մեծացած այս փայլուն արվեստագետին և գնահատել նրա մեծ ներդրումը վրացական արվեստի զարգացման գործում:

Սերգո Փարաջանովն իր ինքնատիպ ոճով, բազմազանությամբ և ոչ ստանդարտ մոտեցումներով հպարտությամբ է զբաղեցրել իր տեղը կինոաշխարհում։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդն ու քաղաքապետարանն անում են ամեն ինչ նրա անունը հավերժացնելու համար։ Այսօրվա միջոցառումը դրա վառ օրինակն է»,- ասել է Աբաշիձեն: