Միջադեպ Գյումրիի ոստիկանների և ընդդիմադիրների միջև

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Գյումրու Երևանյան խճուղու այն կանգառում, որտեղ մի խումբ ընդդիմադիր երիտասարդներ ավտոերթի օրը ծեծել էին տարեց տղամարդկանց, երեկ տեղի է ունեցել գյումրեցի ընդդիմադիրներ Կարապետ Պողոսյանի, Համլետ Սարուխանյանի և Արթուր Գևորգյանի մամուլի ասուլիսը։

Ըստ նրանց՝ վայրը ընտրել են այն պատճառով, որ նախորդ գիշեր Երևանի հանրահավաքից վերադառնալիս՝ պարեկային ծառայության աշխատակիցը իրենց հենց այստեղ է կանգնեցրել, հանել է զենքը ու սպառնացել։ Պողոսյանը Factor.am-ին պատմել էր, որ պարեկային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է իր մեքենան, այնուհետ ասել, որ պլանշետի հետ կապված տեխնիկական խնդիր կա, պետք է սպասել, մինչև լուծվի։ Պողոսյանն ասում է, որ հրաժարվել է սպասել։

«Ես ոստիկանին ասի՝ չեմ սպասելու․ մեքենայիս մեջ ուղևորներ կան, այդ թվում կանայք, պիտի տուն հասցնեմ։ Ասի՝ ես կշարժվեմ, հետևիցս եկեք։ Հասանք այնտեղ, որտեղ մարդկանցից մեկին պիտի իջեցնեմ, կանգնեցինք, իմ հետևից եկող պարեկն էլ կանգնեց, մոտեցավ, սկսեց քացով մեքենայիս խփել, դուռը վնասեց ու ասեց՝ քեզ պիտի բերման ենթարկենք։Ես ասի՝ դու ինձ բերման չես ենթարկի, եթե խնդիր կա, ես մեքենայով կգամ ոստիկանության այն բաժանմունքը կամ բաժինը, որը դու ուզում ես։ Ինքն էլ ձեռքը տարավ զենքին, հանեց թե՝ կրակում եմ»,- պատմել էր Կարապետ Պողոսյանը։

Գյումրեցի ընդդիմադիրներն ասուլիսի ընթացքում դատապարտել են պարեկային ծառայողի արարքը, ՝ոստիկանապետին հորդորելով զենք չտալ այն մարդկանց, ովքեր չգիտեն՝ որտեղ դա օգտագործել։

Կարապետ Պողոսյանը նշեց, որ որպես ակցիա խաղալիք ատրճանակներ են բաժանելու պարեկային ծառայության աշխատակիցներին։ Ասուլիսից հետո իրավիճակը լարվեց նշված ակցիայի պատճառով ։
Պողոսյանը անչափահաս դստեր հետ մոտեցավ ոստիկաններին, և երեխան խաղալիք զենք նվիրեց։ Կումայրի բաժնի պետ Արամ Ղարիբյանը այն վերցրեց երեխայի ձեռքից, սակայն դրանից հետո վիճաբանություն սկսվեց։ Մոտ 20 րոպե տևած վիճաբանությունն ու լեզվակռիվն, ի վերջո, հարթվեց առանց բախումների։

Արմիկ Մովսիսյան