Սարկիսով, Յուրա, Մարկոս, Մանուչարյան․ Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանին

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը։ Մեր ընտրանին խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակ տարավ։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը։

Մեր ֆուտբոլիստները ողջ խաղի ընթացքում շատ ակտիվ էին և առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, ինչն արտացոլվում է նաև խաղի հաշվի մեջ։

Առաջին կեսում Վրաստանի հավաքականը 11-մետրանոցի իրավունք ստացավ, բայց գնդակին մոտեցած խաղացողի հարվածը շատ թույլ էր և թիմերն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիով։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 34-րդ րոպեին Արթուր Սարկիսովը բացեց հանդիպման հաշիվը։ Երեք րոպե անց Յուրա Մովսիսյանը Մարկոսի փոխանցումից հետո կրկնապատկեց հանդիպման հաշիվը։ 44-րդ րոպեին արդեն Մովսիսյանի փոխանցումից հետո Մարկոսը խփեց մեր թիմի 3-րդ գնդակը՝ հաշիվը դարձնելով խոշոր։ Մեր ընտրանու դարպասապահ Գևորգ Կասպարովը բազմիցս փրկեց թիմին վերահաս գոլերից։

Վրաստանի հավաքականը, այնուամենայնիվ, կարողացավ գրավել Կասպարովի դարպասը․ 53-րդ րոպեին մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին և գնդակին մոտեցած Իաշվիլին անվրեպ իրացրեց հարվածը։

Սակայն հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Էդգար Մանուչարյանը․ 60-րդ րոպեին Մովսիսյանի փոխանցումից հետո Մանուչարյանը դարպասին մոտ տարածությունից ձախ եզրից գրավեց մրցակցի դարպասը։

Այսպիսով, երկու հավաքականների լեգենդների հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու՝ 4-1 հաշվով հաղթանակով։ Պետք է փաստել, որ մեր տղաները դեռևս պահպանում են լավ մարզավիճակը և կարող են ուրախություն պարգևել երկրպագուներին:)