Պահոցներից շունչ են առել բացառիկ նմուշները․ Հենրիկ Իգիթյանի 90 և Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյա հոբելյաններն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այս տարի նշվում են Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի 90 և թանգարանի 50-ամյա հոբելյանները։ 150 հեղինակների 300-ից ավելի ստեղծագործություններ ներկայացնող եզակի ցուցահանդեսը Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳ նախարարության նախկին շենքում բացված է։ Այն բացառիկ է, քանի որ ներկայացված են Ժամանակակից արվեստի թանգարանի՝ միայն պահոցներում պահպանվող աշխատանքներ։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը շեշտում է՝ մշակութային նման իրադարձությունը բավական կարևոր դեր ունի քաղաքային կյանքում․ «Քանի որ հնարավորություն չկար ցուցադրությունը կազմակերպելու հենց թանգարանի շենքում, որոշեցինք Արտգործնախարարության նախկին շենքում ցուցադրել։ Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել։ Այստեղ հարմարավետ է, ընդարձակ, հուսամ՝ կունենանք մեծ թվով այցելուներ»։

Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն էլ շեշտում է՝ Հենրիկ Իգիթյանն ինքը ուզում էր, որ թանգարանն ավելի մեծ տարածք ունենար, որպեսզի ցուցանմուշներն ամբողջովին ներկայացվեին։ Նրա խոսքով՝ իրենք համահավաք ձևով հանրության դատին են հանձնել թանգարանի 50 տարիների գործունեության արդյունքը։

«Բոլորին թվում էր, թե հիմնադրումից մեկ-երկու տարի հետո թանգարանը պետք է փակվեր, որ դրա գոյությունն ուտոպիա է, բայց, ինչպես տեսնում ենք, այսօր արդեն նշում ենք դրա 50-ամյակը։ Հենրիկ Իգիթյանից հետո նրա գործը շարունակելն ինձ համար բավական պատասխանատու և պարտավորեցնող է»,- ասում է Նունե Ավետիսյանը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա մի շարք արվեստագետներ հիշեցին, թե ժամանակին որքան ջանք է թափել Հենրիկ Իգիթյանը՝ փորձելով հաղթահարել խորհրդային ռեժիմի, ինչպես նաև արվեստում արմատացած անհաղթահարելի պատնեշները։

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի երկու ամիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան