Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«ՀՀ գլխավոր դատախազը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ այն խոշոր և արդեն կայցած հարթակ է քննարկելու ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև միջազգային և ազգային մակարդակներում գործարարությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու ունիվերսալ կառուցակարգերի կատարելագործման հնարավորությունները:

Այս առումով Արթուր Դավթյանը շեշտել է, որ վերջին շրջանում արձանագրվել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների, գործարարների ներհոսք Հայաստան և ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում է պահում վերջիններիս անվտանգության, իրավունքների, գործարար շահերի պաշտպանության խնդիրները՝ այդ նպատակով կայուն կապ պահպանելով նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ:

ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ մասնացկությունը պետերբուրգյան տնտեսական կարևոր ֆորումին:

Իգոր Կրասնովը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների դատախազական կառույցների միջև  տարեցտարի ամրապնդվող համագործակցության բարձր մակարդակի առթիվ, շեշտել դրանում ՀՀ գլխավոր դատախազի ունեցած դերը և գործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի, իրավական փոխօգնության ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն արժևորել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված բազմավեկտոր համագործակցության ծրագրերի իրականացման արդյունավետ ընթացքը: Երկուստեք արձանագրվել է, որ այդ ծրագրերով նախատեսված համատեղ միջոցառումներն օգնում են դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում երկուստեք առաջնային համարվող ուղղություններով փորձի փոխանակմանը:

Հանդիպմանը քննարկվել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները: Մասնավորապես՝ շեշտվել է հրադադարի հանցավոր խատումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերալ տեղեկատվության փոխանակման ձևաչափերը ձևական չդարձնելու կարևորությունը:

Արթուր Դավթյանն Իգոր Կրասնովին շնորհակալություն է հայտնել հակամարտության կարգավորման հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև հաղորդակցության ձևաչափ գործարկելու հարցում ցուցաբերած անձնական լուրջ ներդրման համար: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց և ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է:

Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այս հիմնահարցի շուտափույթ լուծմանը»,- ասված է հաղորդագրությունում։