Սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի, կաշխատենք այդ ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
Բոլորը

Ազգային ժողովի հատուկ նիստից հետո վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին:

-Պարոն Փաշինյան, ո՞նց եք պատկերացնում Հանրապետականի հետ համագործակցությունը:

-Ես իմ ելույթում էլ ասացի, որ  մեր խնդիրն է երկրում ձևավորել համերաշխության մթնոլորտ և համերաշխության մթնոլորտը ենթադրում է, որ մենք քննարկումներ և աշխատանքային հարաբերություններ ունենանք բոլոր քաղաքական ուժերի հետ: Ես պատրաստակամություն եմ հայտնում այդպիսի աշխատանքային հարաբերություններ հաստատել: Ուզում եմ ճիշտ հասկանանք՝ երբ ասում ենք ազգային համերաշխություն և միասնություն՝ դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, մեր բոլոր տեսակետները նույնական են, քննադատությունն էլ համարվում է ազգային միասնության խաթարում՝ ոչ ամենևին:

-Կառավարության կազմում լինելու հանար կոնկրետ թեկնածուներ  քննարկվե՞լ են:

-Բազմաթիվ թեկնածուներ կան, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, որոնք պետք է ներգրավված լինեն երկրի կառավարման գործում:

-Այսինքն՝ էական փոփոխություններ սպասվում են կառավարության կազմում:

-Իհարկե, կլինեն:

-Անձերի փոփոխություն տեսնո՞ւմ եք, մասնավորապես Պաշտպանության նախարարի:

-Այո՛, տեսնում եմ:

-Դուք քննադատում էիք Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ը չլքելու համար, այն կլինի՞ Ձեր նստավայրը:

-Բոլոր հարցերը հերթով կքննարկվեն:

Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում: