ՔՊ-ականները` Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգությունը քննարկելու հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանական ճեպազրույցում անդրադարձան Արցախի կարգավիճակի և արցախահայության անվտանգության վերաբերյալ հարցերին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց, և այն շարունակում է այն լինել արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման հարց:

«Մենք շարժվում ենք Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով: Սրա շուրջ տեղի են ունենում բանակցություններ: և, ըստ էության, կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամեն ինչ դրված է սեղանին, թե բանակցային ողջ ընթացքում ինչ դետալներ, ինչ պայմանավորվածություններ են եղել, Արցախի կարգավիճակի ինչ ձևաչափեր, Արցախի ժողովրդի անվտանգության ինչ երաշխիքներ են քննարկվել:

«Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և  իրավունքների իրացման համար, որից պետք է բխեցնենք կարգավիճակը: Ընթանում են բանակցություններ՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և  իրենց հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելու համար»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: