ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի 2-րդ նիստը․ Զախարովա

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի դելմիտացիայի հարցով հանձնաժողովի երկրորդ նիստը և  առաջիկայում կողմերից առաջարկներ է ակնկալում նման հանդիպման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ողջունել ենք մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը։ Պայմանավորվեցինք, որ երկրորդ հանդիպումը կայանա Մոսկվայում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք նման հանդիպում կազմակերպել շատ մոտ ապագայում, ժամկետների վերաբերյալ առաջարկներ ենք սպասում, համապատասխանաբար, ադրբեջանցի և հայ գործընկերներից։ Մենք պատրաստ ենք մեր մասով»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ  հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի հետ։

«Միաժամանակ, մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի մեկնարկը և համակարգված աշխատանքը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի կանխմանը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորախմբի  պատասխանատվության գոտում»,-ասել է Զախարովան։

Զախարովայի հայտարարությունն ուշագրավ է այն համատեքստում, որ ՌԴ ԱԳ նախարարը Լավրովը երևանյան այցի ընթացքում, պատասխանելով Փառուխում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրագրողի հարցին, հայտարարել էր․ «Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Փառուխում արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկելիք սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցերը կքննարկվեն և անպայման լուծում կստանան»։

Հետագայում ՌԴ ԱԳՆ-ի կայքը սրբագրել էր Սերգեյ Լավրովի պատասխանը՝ շարադրելով հետևյալ կերպ․ «Ռուս զինվորականները, մեր հայ ընկերներն այդ մասին լավատեղյակ են, այն դիտարկում են որպես իրենց առաջնահերթություններից մեկը։ Փառուխում արդեն «գետնի վրա» որոշակի արդյունքներ կան իրավիճակի ապաէսկալացման տեսանկյունից։ Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և թույլ չի տա Փառուխում տեղի ունեցածի նման միջադեպեր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում»։

 

Էմմա Չոբանյան