2020-ի նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով ևս 2 անձ դատապարտվեց  ազատազրկման

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակից է ազատազրկման դատապարտվել։ Ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող Անրի Սեդոյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ Կարեն Մարությանը՝ 6 տարի ազատազրկման։ Դատարանը բացի այդ նրանց պարտավորեցրել է 500․000-ական դրամ տուգանք վճարել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Սեդոյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Դատարանն Անրի Սեդոյանին մեղավոր է ճանաչել զանգվածային անկարգության և կառավարության աշխատակիցներից մեկի բաճկոնը հափշտակելու համար, որը հետագայում վերադարձվել է տիրոջը։ 

Մկրտչյանը նշեց, որ, իր համոզմամբ, ճիշտ է դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել, սակայն պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի․ «Հուլիսի մեկից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով նախատեսվում է մեկ երրորդով պատժից ազատում և, հնարավոր է, որ իմ պաշտպանյալը ինձ հանձնարարություն չտա բողոքարկելու դատական ակտը»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործերով 5 տասնյակից ավելի մեղադրյալ է անցնում։

Արփի Հակոբյան