ՀՀ-ում ռուսական որևէ դպրոց չկա․ Գյուրջինյանը՝ Լավրովի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` ռուսական դպրոցների թիվը հայկական կողմի ցանկությամբ ավելացնելու վերաբերյալ հարցին՝ նշեց. «Այն, ինչ առնչվում է լեզվին, ներառյալ այդ դրվագը, անշուշտ լեզվաքաղաքական խնդիր է: Մեր հիմնական օրենքն ասում է` ՀՀ պետական պաշտոնական լեզուն գրական հայերենն է, Լեզվի մասին օրենքը այս դրույթները հաստատում է, և, վերջապես կա ՀՀ օրենքը Հանրակրթության մասին:

ՌԴ արտգործնախարարն այս մասին առաջին անգամ չէ, որ ասում է, ես 2021թ ևս այդ մասին խոսել եմ: Դա նուրբ թեմա է, բայց այնքան էլ հեշտ չէ իրականացնելը; Բացի դրանից՝ ես իրավասու չեմ նրա խոսքը մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ Հանրակրթության մասին մեր օրենքն ասում է. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշչին:

Մեկ այլ ենթակետով էլ ասվում է. «Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։ Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»։

Գյուրջինյանն ընդգծեց, որ օրենքով օտարալեզուների առավելագույն թիվ է սահմանված` 11, որից 2 կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ:

«Հայաստանում այսօր ռուսական դպրոց չկա, բոլոր դպրոցները հայկական են և հիմնված են հայերենով ուսուցման վրա, այլ խնդիր, որ կան ռուսերեն ուսուցմամբ դասարաններ»,- նշեց Լեզվի կոմիտեի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: