Հայաստանում օտարերկրյա ներդրումների միջոցներով կատարվող շինարարությունը նվազել է շուրջ 65 %-ով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում շինարարության ծավալն աճել է 9 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Այպիսով՝ նշված ժամանակահատվածում Հայաստանում կատարվել է շուրջ 81 մլրդ դրամի շինարարություն։

Շինարարության շուրջ 50 %-ն իրականացվել է կազմակերպությունների, 23,7 %-ը բնակչության, 22,9 %-ը՝ պետական բյուջեի միջոցներով։

Այնուամենայնիվ, պետբյուջեի միջոցներով կատարված շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանաշրջանի հետ համեմատ նվազել է շուրջ 10 % -ով՝ կազմելով 18,5 մլրդ դրամ։ Նվազել են նաև միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարության ծավալները՝ շուրջ 43 %-ով։ 41 %-ով աճել են համայնքային միջոցներով կատարվող շինարարության ծավալները՝ կազմելով շուրջ 2 մլրդ դրամ։ Իսկ մարդասիրական օգնության հաշվին կատարվող շինարարությունն աճել է շուրջ 2,3 անգամ։ Սրա մեջ է մտնում «Հայաստան համահայկական հիմնադրամի», Հայ առաքելական եկեղեցու և մարդասիրական այլ օգնության հաշվին կատարվող շինարարությունը։ Թեև կազմակերպությունների միջոցներով կատարվող շինարարության ծավալներն աճել են շուրջ 31 %-ով, այնուամենայնիվ, էապես նվազել են օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարված շինարարության ծավալները։ Նվազումը կազմել է շուրջ 65 %։