Ավազակային հարձակում «Երևան Սիթիի» տարադրամի կետի վրա
Հասարակություն
13.06.2022 | 12:12Հունիսի 12-ին ժամը 22.50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից գումար է հափշտակել և դիմել փախուստի: Այս մասին factor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ անհայտ անձը հափշտակել է մոտ 4,5 մլն դրամ։ Ավազակային հարձակումը տեղի է ունեցել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետում: Կատարվում է նախաքննություն: