ԳՇ պետը` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարության այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում քննարկվում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները, առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասություններ, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը»,- ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ Զինված ուժերի ապահովումների գործընթացում պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։

«Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ ենք կատարում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,- ընդգծեց Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը նաև հավելեց, որ 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծությունների արդյունքներով՝ ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, լրամշակվում են զորահավաքային ամրագրման գործընթացին վերաբերվող կարգավորումները։

«Օրենքների նախագծերի փաթեթը շահագրգիռ  պետական այլ մարմինների հետ քննարկվել է, նաև հավանության է արժանացել նախարարական պետաիրավական կոմիտեում»,- եզրափակեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: