Վաշինգտոնը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հնարավորություն է տեսնում

Լուրեր

07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
Բոլորը

ԱՄՆ-ն գտնում է, որ իրական հնարավորություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը։

«Ես կարծում եմ այժմ իրական հույս կա, Ադրբեջանի և Հայաստանի համար կա հնարավորություն առաջ շարժվելու այդ հարաբերությունների կարգավորման, խաղաղ կարգավորման ձգտման ուղղությամբ: Կարծում եմ՝ մենք տեսել ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են ձեռնարկում»,-ասել է Դոնֆրիդը՝ նշելով, որ դա այն է, ինչ ԱՄՆ-ն խրախուսում է։ Խոսելով Հաջիևի հետ օրերս կայացած հանդիպման մասին՝ Դոնֆրիդը նշել է, որ այցի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ կառավարության այլ առանցքային պաշտոնյաների: ԱՄՆ պետքարտուղարի  օգնականը նաև կարևորել  է ԵՄ դերը Երևանի ու Բաքվի հարաբերություններում։

«Երբ մենք մտածում ենք Ադրբեջանի և Հայաստանի մասին, տեսնում ենք նաև այն կարևոր դերը, որը խաղում է Եվրամիությունն այնտեղ։ Հիանալի օրինակ է, երբ ԵՄ-ն, աշխատելով Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին, կարող են հուսալ այդ խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում»,-ասել է Դոնֆրիդը։

Հավելենք, որ Հիքմեթ Հաջիևը այս շաբաթ այցով ԱՄՆ-ում է, որտեղ հանդիպումներ է ունեցել Քարեն Դանֆրիդի, ինչպես նաև ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Էմմա Չոբանյան