Առճակատման են տանում «հայաստանցի-ղարաբաղցի»․ ի՞նչ է նշանակում Արցախից Երևան միտինգի են գալիս․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, Արցախի խորհրդարանական ուժերը բավականին կոշտ քննադատության են ենթարկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Նա Բրյուսելում հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ըստ Արցախի ԱԺ-ի, փորձ է արել հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը։ Դա նաև նենգափոխում էր գնահատվել քաղաքական ուժերի կողմից։ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսել է այս մասին՝ նշելով, որ առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Նախ՝ իհարկե, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դիրքորոշումը եղել է բավականին հստակ։ Այստեղ կոշտի մասին չէ խոսքը։ Սա ոչ միայն Արցախի ԱԺ-ի դիրքորոշումն է, այլ յուրաքանչյուր արցախցու և յուրաքանչյուր նորմալ հայի։ Որովհետև չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «Լեռնային Ղարաբաղի հայերը», և ո՛չ Միշելը, ո՛չ էլ որևէ մեկը իրավունք չունեն նման հայտարարություն անել։ Մենք մեր անկախության, ազատության, մեր ապագայի համար հազարավոր զոհեր ենք տվել, վերքերը դեռևս թարմ են, և Միշելի կամ ուրիշների իրավունքը չէ՝ պիտակավորել կամ նսեմացնել այն, ինչ իրենից ներկայացնում է Արցախը։ Երկրորդ՝ Տոյվո Կլաարի արած հայտարարությունը, կարծես, այդ քննադատությունից հետո ինչ-որ փորձ է՝ ուղղել կատարած կոպիտ սխալը, սարսափելի սխալը։ Գիտեք՝ կարևոր է, որ նա իրականությունը ներկայացնում է այնպես, ինչպես կա, բայց կա ևս մեկ հանգամանք․ այն, որ Արցախը հակամարտության և բանակցային գործընթացի կողմ է, սա ո՛չ Կլաարի, ո՛չ Միշելի, ո՛չ որևէ մեկի անձնական կարծիքը չպետք է լինի։ Սա ֆիքսված է միջազգային փաստաթղթերում։

-Չե՞ք կարծում, որ այս հայտարարությունն ինչ-որ չափով ուղղված է նաև Ադրբեջանին և նրա նախագահին, որոնք պատերազմի արդյունքներից հետո հայտարարում են, որ չկա ընդհանրապես կոնֆլիկտ, կա Ղարաբաղի տնտեսական շրջան, իրենք կարգավիճակ տալու խնդիր չունեն, Արցախի ժողովուրդը կարող է ապրել՝ ինչպես Ադրբեջանի մյուս մասերի բնակիչները։ Այսինքն՝ Կլաարի հայտարարությունը նաև ուղղված է Ադրբեջանին։

-Ինչ-որ տեղ՝ այո, որովհետև, ի վերջո, հակամարտությունը ադրբեջանա-ղարաբաղյան է։ Եվ սա ուղղված է նաև Ադրբեջանին, և կարծում եմ՝ նաև իր ներկայացրած կազմակերպության և ուժային կենտրոնների կարծիքներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք մնալ մեր դիրքերի վրա և թույլ չենք տալու՝ որևէ մեկը խախտի այդ «կարմիր գիծը»։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ լինի դա իրական իրավիճակ, թե՞ հայտարարությունների տեսակետից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան