Գողացված փողերով որոշ ՀԸ-ներ ֆինանսավորվում են, ինչո՞ւ եք միայն Հ1-ից խոսում. Տիգրան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաալիքները պարտավոր են լուսաբանել ամբողջ Հայաստանի անցուդարձը, նրանք միտինգների քարոզչական ապահովման գործիք չեն՝ ըստ օրենքի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Facebook-ի գրառմանը, որտեղ նշել էր, որ հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց հեռարձակման լիցենզիան առնվազն կասեցվի:

«Եթե ուզում են քարոզչական գործիքներ լինել, կարող են յութուբյան ալիքներ բացել և հանգիստ այդ գործը կատարել: Մենք պարտավոր ենք օրենքը պաշտպանել: Տեսեք ինչ տեղեկատվական հոսքեր կան, որոնք ստեղծում են մանիպուլյցիայի, պրոպագանդայի, ուղեղների լվացման մի մեծ մթնոլորտ: Եվ նորմալ էկոլոգիական միջավայրը պահելու համար բոլոր հեռուստաընկերությունները իրենց առաջարկում գրում են, որ պահպանելու ենք բազմակարծությունը, բազմազանությունը, տարբեր տեսակետների լուսաբանումը: Ոչ թե գրել են, որ եթե միտինգ լինի այն քաղաքական ուժի, որին համակրում ենք, մենք շուրջօրյա պետք է լուսաբանենք այդ միտինգները: Եթե լրատվական հաղորդման 90 տոկոսը տրվում է մեկ թեմայի, դա արդեն քարոզչություն է, ոչ թե լրատվություն»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այդ հեռուստաընկերությունները այս տարվա ընթացքում մի քանի նամակ են ստացել ՀՌՀ-ից խնդրանքով, հորդորով, և դրանից պետք է հետևություններ անեին: «Եթե տարվա մեջ լինում են էթիկայի կանոնների մի քանի խախտումներ, հետո լինում է հայհոյանք, որը դատապարտելի է, կան բռնության կոչեր, կան հեղինակային իրավունքի խախտում: Երբ այդ ամենը հավաքվում է, դա կոչվում է լիցենզիոն պայմանների խախտում:

Ես որևէ հեռուստաընկերության անուն չեմ տվել, եթե ինչ-որ հեռուստաընկերություն իր վրա վերցրել է, նշանակում է զգացել է, որ ինչ-որ խախտումներ արել է: Մենք փորձում են այնպես անել, որ պրոպագանդային բաղադրիչը հանրային մուլտիպլեքսում պակասի»,- նշեց ՀՌՀ նախագահը:

ՀՌՀ նախագահի կարծիքով՝ բավականին մեծ խախտումներ են նկատվում ցանկացած հեռուստաընկերության գործունեության ընթացքում. «Դուք դա կուլ եք տալիս, չեք խոսում այդ մասին, խոսում եք միայն Հանրայինի մասին»:

Դիտարկմանը, որ Հանրայինը հարկատուների ֆինանսավորմամբ է աշխատում, Հակոբյանն արձագանքեց. «Գողացված փողերով որոշ ՀԸ-ներ ֆինանսավորվում են, ինչո՞ւ եք միայն Հ1-ից խոսում»:

Հարցին, թե որ հռուստաընկերությունների մասին է խոսքը, ՀՌՀ նախագահը չպատասխանեց:

 

Մանրամասները՝ տեսանյութում: