Միրզոյանի արձագանքն Ալիևին. ինչի՞ կհանգեցնեն հայ ադրբեջանական հակասությունները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը և ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո: Այսօր խորհրդարանում պաշտոնական Երևանի դիրքորոշումը վերահաստատեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա, սակայն, որևէ կերպ չհստակեցրեց, թե Արցախին ի՞նչ կարգավիճակ է սպասվում:

2021 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելու նպատակով խորհրդարան եկած արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ավելի ոչինչ չասաց: Հանձնաժողովի նիստին ներկա ՔՊ-ականները, դատելով նախարարին ուղղված նրանց հարցերից, Արցախի և, ընդհանրապես, Հայաստանի սահմանների անվտանգության հարցերով, կարծես, այնքան էլ հետաքրքրված չէին:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների ֆոնին առավել կարևոր համարեցին ԱԳ նախարարին հարցեր ուղղել շուրջ մեկ տարի առաջ դեսպանի պաշտոններում նշանակված անձանց և ոլորտում առկա կադրային խնդիրների մասին:

Արարատ Միրզոյանն էլ իր ելույթում միայն անդրադարձավ Բաքվից հնչող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեզին: ԱԳ նախարարը, վերահաստատելով Երևանի դիրքորոշումը, հայտարարեց, որ նման սցենար չկա:

Հիշեցնենք՝ Ալիևը Փաշինյանի հետ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո՝ մայիսի 27-ին, հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա՝ հավելելով, որ համաձայնություն են ձեռք բերել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ:

Ուրբաթ օրը տևական դադարից հետո Մոսկվայում կայացել է հաղորդակցության ուղիների բացման հարցերով զբաղվող հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը: Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Միրզոյանն այսօր ձեռք բերված պայմանավորվածություններից նոր մանրամասներ չհայտնեց: Նրա տեղակալ Պարույր Հովհաննիսյանն էլ գիտի միայն այն, ինչ գրված է պաշտոնական հաղորդագրություններում:

Արարատ Միրզոյան իր զեկույցում ընդհանրապես անդրադարձ չկատարեց խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու նպատակով Երևանից Բաքու ուղարկված վեց առաջարկներին: Նիստի ավարտից հետո էլ Հայաստանի ԱԳ նախարարը հրաժարվեց պատասխանել հայկական վեց առաջարկների վերաբերյալ հարցերին:

Հայկական կողմից արված առաջարկներին, ի տարբերություն պաշտոնական Երևանի, Բաքուն պաշտոնապես չի պատասխանել: Հիշեցնենք՝ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ դեմ չէ խաղաղության բանակցությունների շուրջ արված ադրբեջանական հինգ կետերին:

Ինչպե՞ս է բացվելու խաղաղության դարաշրջանը, երբ հայկական և ադրբեջանական կողմերն անհամաձայնություններ ունեն բանակցությունների մեկնարկը տվող կետերի շուրջ: Ըստ Պարույր Հովհաննիսյանի՝ բանակցությունների նպատակն այն է, որ համադրեն երկու կողմերի առաջարկները:

Ուշագրավ է, որ Արարատ Միրզոյանի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն Ազգային ժողով էր ժամանել ավելի քան կես ժամ ուշացումով: Մինչ այդ, Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հեռախոսազանգերով փորձում էր գտնել փոխնախարարին:

Նիստը մեկնարկեց առանց Պարույր Հովհաննիսյանի: Իրավիճակը փրկելու համար ՔՊ-ականներն անակնկալ կերպով սկսեցին հարցեր ուղղել ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին: Իսկ երբ ֆինանսների նախարարին հարցերն ավարտվեցին, քանի որ նիստին ընդամենը չորս պատգամավոր էր մասնակցում, Արման Եղոյանը որոշեց խոսափողն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տրամադրել, ինչից նախարարն անակնկալի եկավ, քանի որ այդ հարցով զեկուցող չէր:

Քանի որ այլ ելք չկար, նիստը 10 րոպեով ընդմիջվեց, իսկ ուշացած Պարույր Հովհաննիսյանը, հասնելով  խորհրդարան, առանց առաջնային մանդատ ունեցող կառույցից ներողություն խնդրելու սկսեց ներկայացնել զեկույցը, վերջում էլ լրագրողներին փոխանցեց, թե ուշացել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան