Ոստիկաններին ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երկու անձ ձերբակալվել է

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Նախնական տվկյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում, վարչական իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:

Ոստիկանները, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել են վերջինիս սթափության վիճակի ստուգման գործընթաց, ինչը նկատել են հիշյալ ավտոմեքենայի վարորդի համագյուղացիները և խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին. վիճաբանել են նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ, պատռել են ծառայողական համազգեստները, նրանցից մեկը փորձել է տիրանալ ոստիկաններից մեկին ամրակցված հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին, իսկ մյուսը հարվածել և վնասել է ծառայողական ավտոմեքենաները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հինգ ծառայողներ ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Միջադեպին մասնակից անձանցից երկուսը ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում առգրավվել են ոստիկանների վնասված համազգեստները, ինչպես նաև՝ վիճաբանության մասնակիցների հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրությունում։