ՀՀ-ն պիտի ուղերձ տա միջազգային հանրությանը՝ ԼՂ-ի կարգավիճակի որևէ զիջում հետաձգել մինչև Հաագայի դատարանի վճիռը․ Լևոն Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանի հետ

-ԼՂ հարցով վերջերս Հայաստանի կառավարությունը ներկայացրեց մոտեցումներ, վստահ եմ՝ ծանոթ եք դրանց. ըստ իշխանությունների՝ պետք է իրավունքներից ու անվտանգությունից բխի Արցախի կարգավիճակը: Մինչև պատերազմն ընկած ժամանակաշրջանում բանակցություններում քննարկվում էր, օրինակ, հանրաքվեի տարբերակը, դա ձախողվեց, այդպիսի լուծում չեղավ: Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ լուծման կարող է հանգեցնել անվտանգության և իրավունքի հարցերից կարգավիճակի բխեցումը:

-Նախ՝ ինքնին բանաձևը՝ իրավունքների հիման վրա կառուցել կարգավիճակ, որպես բանաձև՝ խնդրահարույց չէ։ Այլ հարց է, թե կարգավիճակը մինչև ո՞ր փուլ և ի՞նչ կարգավիճակ: Բնականաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ բանաձևի օգտագործումը ենթադրում է նաև այլ իրավական փաստարկներից հրաժարում: Փորձեմ բացել փակագծերը: Երբ պետությունը և կառավարությունը խոսում են իրավունքների հիմքով իրավիճակ կառուցելու մասին, առաջին հայացքից, կարծես թե, խոսքն այն դատական գործընթացների մասին է, որ ՀՀ-ն նախաձեռնել է ընդդեմ Ադրբեջանի՝ Արդարադատության միջազգային դատարանում: Գիտենք, որ քննության առարկա է դարձել այն փաստը, թե արդյո՞ք Ադրբեջանը տարիներ շարունակ վարել է ռասիստական քաղաքականություն, որը հակասում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի պահանջներին, որին անդամակցում են թե՛ ՀՀ-ն, թե՛ Ադրբեջանը: Եվ, բնականաբար, այս բանաձևի տրամաբանությունը դրական է, հայանպաստ է, այսինքն՝ եթե պայմանականորեն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշ ժամանակ անց որոշում կայացնի և հաստատի ՀՀ պնդումները, բնականաբար, ՀՀ-ն կարող է բարձրաձայնել այն հարցը, թե որքանո՞վ է ողջամիտ հայկական համայնքի, արցախահայության գոյությունը մի պետության կազմում, որը տարիներ շարունակ վարել է հայատյաց, ռասիստական քաղաքականություն:

-Եվ դա հաստատվի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այսինքն՝ միայն ՀՀ պնդումները չեն, եթե լինի վճիռը, և վճիռը ձեռքին ՀՀ-ն գնա բանակցությունների:

-Այո, երբ կլինի վճիռը: Խնդիրն այստեղ այն է՝ արդյո՞ք ՀՀ-ն շատ հստակ խոսում է միջազգային հանրության հետ՝ պարզաբանելով, որ այդպիսի նպատակ նույնպես հետապնդվում է, այսինքն՝ անկախ Արցախի Հանրապետության ճանաչումը հնարավոր նպատակներից մեկն է, որովհետև, կարծես թե, երբ այս նույն գործընթացը զուգորդվում է նշաձողի և ակնկալիքների իջեցման կոչերի հետ, բնականաբար, կարող է ստեղծվել տպավորություն, որ պետությունը փորձում է բանակցել ոչ թե անկախ Արցախի հնարավոր կարգավիճակի մասին, այլ պարզապես ինչ-որ մի ինքնավար կարգավիճակի, մշակութային ինքնուրույնության մասին, ինչը խնդրահարույց է: Ինչո՞ւ, որովհետև դա հակասում է նաև այն տրամաբանությանը, որի մասին նշեցի: Եթե Ադրբեջանը հայատյաց երկիր է, բնականաբար, հիմնարար հարցն այն է, որ նախևառաջ խնդիր է առաջանում հայերի կյանքի իրավունքի պաշտպանության տեսանկյունից, այլ ոչ թե մշակութային ինքնուրույնության, պատմամշակութային ժառանգության պաշտպանության և այլն: Եվ երկրորդ կենտրոնական խնդիրն է՝ հնարավո՞ր է, արդյոք, Ադրբեջանի կազմում ապահովել հայկական համայնքի և նրա առանձին ներկայացուցիչների կյանքի իրավունքը:

Մյուս խնդիրը՝ կապված ներկայացված մոտեցումների հետ, այն է, որ ՀՀ-ն, կարծես թե, իսպառ հրաժարվում է այն առաջնային իրավական փաստարկից, թե արդյո՞ք Ադրբեջանն իսկապես կարող է հավակնել պնդելու, որ ունի տիտղոս Արցախի տարածքի նկատմամբ: Մենք հիշում ենք, որ տարիներ շարունակ ՀՀ-ն, եթե ոչ լուրջ իրավական դիվանագիտության մակարդակում, ապա առնվազն թեզերի մակարդակում պարբերաբար խոսել է այն մասին, որ, օրինակ, անկախ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Ցավոք, այս թեզերը ՀՀ-ն չի զարգացրել և արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս երբեք չի դարձրել, բայց առնվազն այս թեզերն ըմբռնելի և հասկանալի են այն առումով, որ առաջին քայլն ադրբեջանական տիտղոսի հերքումն է Արցախի նկատմամբ: Երկրորդ քայլը, եթե պայմանականորեն ձախողվի առաջինը, այդ դեպքում նոր խոսակցությունն է իրավունքների պաշտպանության հիման վրա կարգավիճակի կառուցման վերաբերյալ, և թե անունն ինչ կդնենք՝ «սուվերենություն՝ հանուն փրկության», «անջատում՝ հանուն փրկության», դա արդեն երկրորդական հարց է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան