Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» ցուցադրությունը

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ցուցադրության նպատակն է մեկդարյա հեռավորությունից վեր հանել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախների բեղուն գործունեությունը, որն ընդհատվել է Հայոց ցեղասպանության հետևանքով:

Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեսուն բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր, դպրոցական պարագաներ, որոնք ձեռք են բերվել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքում գործող տարբեր հաստատությունների արխիվներից, թանգարաններից, գրադարաններից, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից:

Ներկայացված բնօրինակ վկայականներում կարևոր տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող մեկ տասնյակից ավելի վկայագրերը, ինչպես նաև ուղեկցող փաստագրական հարուստ նյութը, որոնք փաստացի վկայություններն են Օսմանյան կայսրության հայկական վարժարանների երբեմնի գոյության:

Ցուցահանդեսում իրենց վկայագրերով տեղ են գտել արևմտահայ այնպիսի հայտնի կրթօջախներ, ինչպիսիք են՝ Կարինի (Էրզրում) «Սանասարեան» (1881-1915 թթ.), Վանի «Երամեան» (1878-1915 թթ.), Վասպուրականի կեդրոնական/կենտրոնական (1881 թ.), Խարբերդի Ազգային կեդրոնական/կենտրոնական կամ Թլկատինցու (1887-1915 թթ.), Սեբաստիայի «Արամեան» (1895-1914 թթ.), Այնթապի ազգային «Հայկանուշեան» (1877-1915 թթ.), Կեսարիայի «Կյումշեան» (1826-1915 թթ.) և այլ վարժարաններ:
Առանձին բաժին է նվիրված Կ.Պոլսի հայկական վարժարաններին, որտեղ ուսանել են Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած արևմտահայ հայտնի մտավորականներ: Ավարտական վկայականներից մի քանիսը պատկանում են արևմտահայ հայտնի մտավորականներ Ռուբեն Սևակին, Դանիել Վարուժանին, Միսաք Մեծարենցին (Մեծատուրյան), Թադեոս Մանկասարյանին, Ռաֆայել Շիշմանյանին: Առանձին բաժնով ներկայացված են նաև կայսրության միսիոներական դպրոցները՝ «Արմենիա» (հետագայում «Եփրատ») քոլեջը (1878-1915 թթ.) Խարբերդում, Այնթապի, Ադաբազարի «Հայուհեաց» բարձրագույն (1885-1915 թթ.) վարժարանը, Տարսոնի Սուրբ Պողոս ինստիտուտը (1888-1915 թթ.), Պարտիզակի բարձրագույն վարժարանը, Սեբաստիայի ուսուցչական ամերիկյան դպրոցը՝ «Normal School»-ը (1880-1915 թթ.) և ուսուցչական քոլեջը («Teachers’College», 1912-1915):

Ցուցադրությունը գործելու է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,- ասված է հաղորդագրությունում։