«Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռ 5-6%-ն է կառուցված, վերջին տարիներին ակտիվություն կա. Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ միայն 5- տոկոսն է կառուցված, սակայն վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք: Մեծ խնդիրը հետևյալն է, որ տարիներ անց այսքան քննարկված, այդքան կարևոր Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված: Սա վատ լուրն էր: Լավ լուրն էլ այն է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում բավականին ակտիվ աշխատանք կա տարբեր տրանշների հատվածում, մասնավորապես, նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կմ ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն էր»,-ասաց Սանոսյանը:

Նախարարի կարծիքով՝ այս տարի այդ ցուցանիշը կգերազանցեն, որոշակի դրական միտում կա, առաջ եկած մի շարք խնդիրներ ոչ ամբողջովին, բայց՝ հաղթահարված են, դրական  միտումով առաջ են գնում:

«Վարկային միջոցներ, միջազգային ծրագրեր, տարբեր նորմատիվային հարցեր կան, և երբեմն գործընթացներ կան, որոնք ձգձգվում, հետաձգվում են: Դա է լինում պատճառը, որ այսպիսի կատարողականներ ենք ունենում: Բայց մենք, տեսնելով, որ նման պատկեր կա, վերաբաշխումներով փորձում ենք կարգավորել, մինչև այս ծրագրերն առաջ կգնան»,-ընդգծեց Գնել Սանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: