Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, հարաբերությունների կարգավորմանը․ Մակրոնը՝ Ալիևին

Լուրեր

29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Անկախության տոնի առթիվ, որը նշվում է մայիսի 28-ին։

Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ Մակրոնն իր ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին և աջակցություն հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման գործընթացին։

«Ես վերահաստատում եմ Ֆրանսիայի անսասան հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Դուք կարող եք համոզված լինել, որ ես աջակցում եմ վերջին ամիսներին նկատվող դրական դինամիկային՝ ինչպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ԱԳ նախարարների մակարդակով ուղիղ շփումների հաստատման, ինչպես նաև սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- նշել է Մակրոնը։

Էմմա Չոբանյան