Ուկրաինայում երկու ռուս զինծառայողներ դատապարտվել են 11,5 տարվա ազատազրկման

Լուրեր

19.04.2024 | 12:17
Հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք․ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը․ ՄԻՊ
19.04.2024 | 12:09
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
Բոլորը

Ուկրաինական Պոլտավայի մարզի Կոտելևսկի շրջանային դատարանը ռուս զինծառայողներ Ալեքսանդր Բոբիկինին և Ալեքսանդր Իվանովին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման՝ պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու համար (Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 348-րդ հոդված), փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հետաքննության տվյալների համաձայն՝ փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրը, Բոբիկինը և Իվանովը «Գրադ» բազմակի հրթիռային կայանքից գնդակոծել են Խարկովի շրջանը, նախ՝ Ռուսաստանի, ապա՝ ուկրաինական տարածքից՝ ավերելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելի շենքեր Կազաչյա Լոպան գյուղում և Վետերինարնոյե գյուղում անասնաբուժական լիցեյը։

Բոբիկինի և Իվանովի ռազմական շարասյունը պարտություն է կրել պատերազմի առաջին օրը։ Իվանովը հանձնվել է հաջորդ օրը, իսկ վիրավոր Բոբիկինին մի քանի օր անց գտել են Խարկովի ծայրամասում գտնվող դատարկ բնակարանում։

Ամբաստանյալներն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, ուստի դատարանը չի հետազոտել ապացույցները, հայտնում է DW-ն։ Պետական մեղադրող կողմը ռուս զինվորների համար խնդրել է 12 տարվա ազատազրկում՝ նշելով, որ հանցագործությունը կատարվել է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։

Պաշտպանական կողմը պահանջել է 8 տարի ժամկետով ազատազրկում՝ մատնանշելով ամբաստանյալների անկեղծ զղջումը և հրամանատարության ճնշման տակ գործելու փաստը։ Դատարանը, որպես մեղմացուցիչ հանգամանք, հաշվի է առել մեղադրյալի անկեղծ զղջումը, սակայն մերժել է այն փաստարկը, որ հանցագործությունը կատարվել է հարկադրանքով։

«Մեղավորությունն ամբողջությամբ ապացուցված է գործի նյութերում առկա ապացույցներով և չի վիճարկվում ամբաստանյալների կողմից»,- եզրակացրել է դատարանը։

Սա Ուկրաինայում ռազմական հանցագործությունների գործով երկրորդ դատավարությունն է ռուս զինվորների նկատմամբ։ Ավելի վաղ 21-ամյա ռուս սերժանտ Վադիմ Շիշիմարինը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Սումիի շրջանում քաղաքացիական անձի սպանության համար։

Տաթև Ֆռանգյան