Դատախազական ներգործության արդյունքում դատապարտյալի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է

Լուրեր

25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
Բոլորը

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումանսիրվում են ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Այդ շրջանակում, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված և 2019թ. օգոստոսի 26-ից պատիժը կրող Ա. Բ.-ի անձնական գործը:

Պարզվել է, որ նա պատիժը կրելու ընթացքում ընդգրկվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» կողմից իրականացվող «Հանուն մարդու իրավունքների: Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «էլեկտրոմանտյոր» և «շինարարական» դասընթացներին և ստացել հավաստագիր, ընդգրկվել է մարզական ինքնագործ միավորման կազմում, մասնակցել ՔԿ հիմնարկում կազմակերպված բիլլիարդի, շաշկու, շախմատի, սեղանի թենիսի առաջնություններին: Բացի այդ, նա ընդգրկվել է նաև ՔԿՀ բարեկարգման, առանց վարձատրության, ինչպես նաև՝ տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում, իրականացնում է ՔԿ հիմնարկում պահվող անձանց տրամադրվող սննդի բաշխումը: Իսկ 2021թ. հուլիսին նա ՔԿՀ պետի որոշմամբ արժանացել է խրախուսանքի դրական վարքագիծ դրսևորելու համար:

Դստեր հարսանիքին մասնակցելու համար դատապարտյալին 2021թ. տրամադրվել է 3 օրով կարճաժամկետ մեկնում, որից հետո, նա նշված օրը և ժամին սահմանված կարգի համաձայն ներկայացել է ՔԿ հիմնարկ:

Ա.Բ.-ն ունի բարձրագույն զինվորական կրթություն, կոչումով փոխգնդապետ է, մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին, իսկ 2020թ. սեպտեմբերի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ մասնակցել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, այն, որ դատապարտյալն արդեն կրել է իր նկատմամբ նշանակված պատժի կեսից ավելին, պատրաստակամություն է հայտնել իր աշխատավարձից յուրաքանչյուր ամիս որոշակի գումար փոխանցել կատարված հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը գրություն է հասցեագրել «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ քննարկելու Ա.Բ.-ին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը:

Արդյունքում հանձնաժողովի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է բաց ուղղիչ հիմնարկ:
2022թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից մի քանի նման նախաձեռնություններ են իրականացվել, որոնց վերաբերյալ տեղեկավություն կտրամադրվի առաջիկայում»,- ասված է հաղորդագրությունում։