Գիտեմ՝ ինչ անել, եթե շրջափակման մեջ հայտնվեմ․ զինվորական պատրաստության դասեր՝ պատանիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Զինվորականին հատուկ կեցվածքով ու հոգեբանությամբ Տավուշի մարզի մի քանի գյուղերի դպրոցականները 4 ամիս ուսանել են և ձեռք բերել մարտ վարելու հմտություններ։ Աշակերտները սովորել են ինքնապաշտպանություն, առաջին բուժօգնություն, մարտավարություն, ձեռք են բերել տեղանքում կողմնորոշվելու հմտություններ։

«Բերդ» հայրենակցական միության նախաձեռնած դասընթացները թեև 8-րդ և բարձր դասարանի աշակերտների համար են, բայց շարքերում նաև ավելի փոքրերի նկատեցինք։ Դավիթը, օրինակ, 3-րդ դասարանցի է, համառել է, որ ինքն էլ պետք է մասնակցի, և չեն մերժել։

«Եթե հնարավորությունը կար, ասացի՝ ինչի՞ չանեմ։ Հիմա սովորել եմ, թե ինչ պետք է անեմ, եթե շրջափակել են, ու որ պահին էլ պետք լինի, ես զենք եմ վերցնելու և գնամ կռվի»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Դավիթը։

Ծրագրի մասնակիցների շարքերում նաև աղջիկներ կան։ Մարզիչ-հրահանգիչների մի մասն էլ կանայք են, որ հմտությունները ձեռք են բերել՝ հենց այս դասընթացներն անցկացնելու նպատակով։

Երեխաները մեկ ժամից ավելի ցուցադրեցին իրենց սովորածն ու արժանացան գովեստի խոսքերի միջոցառմանը մասնակցելու համար Բերդ եկած հյուրերի կողմից, որոնք նաև խորհուրդներ տվեցին։

Աշակերտների մոտ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ ցածր դասարանցիները հաճախ հեռվից հետևում են դասերին՝ սպասելով իրենց հերթին։ Դասընթացները շարունակական են լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան