Արցախականությունը կարող է լինել Արցախի ու Հայաստանի ռազմավարական զարգացման գաղափարախոսական առանցքը. Արտակ Բեգլարյան

Լուրեր

29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
29.03.2024 | 12:42
Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն․ նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
29.03.2024 | 12:34
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում
29.03.2024 | 12:27
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
29.03.2024 | 12:15
Հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը
29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 26-ին ներկա է գտնվել մայր բուհի ուսանողական համագումարին, հանդես եկել ելույթով և պատասխանել ուսանողական ակտիվի հարցերին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արտակ Բեգլարյանը մի քանի ուղղություններով ներկայացրել է պետության առջև ծառացած մարտահրավերներն ու առաջընթացի հնարավորությունները՝ համընդգրկուն վերլուծելով անվտանգային, ժողովրդագրական, տնտեսական, կառավարման, կրթական, գաղափարական ու արտաքին քաղաքական ոլորտներն ու ռազմավարական մոտեցումները:

«Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ազգի համար, և այդ բացառիկության կամ արցախականության հիմքերը համապարփակ են, ներառյալ՝ պատմամշակութային, ժողովրդագրական, պետականակերտման, անվտանգային, ռեսուրսային ու ինքնության:

Արցախականությունը կարող է լինել Արցախի ու Մայր Հայաստանի ռազմավարական զարգացման գաղափարախոսական առանցքը, և այդտեղ կայուն անվտանգությունը առաջնային պարտադիր պայմանն է: Անվտանգության ապահովման պայմաններում կկարողանանք մնացած ոլորտներում ևս շարունակել ու զարգացնել մեր ընտրած ճանապարհն ու պայքարը, և, համոզված եմ, երկարաժամկետ կտրվածքում կհասնենք հաջողության»,- նշել է պետական նախարարը:

ԱրՊՀ խորհրդի նախագահն ուսանողներին կոչ է արել ավելի նախաձեռնողականություն ու հետևողականություն ցուցաբերել ինչպես գիտակրթական արդյունքների գրանցման, այնպես էլ հանրային նշանակության տարաբնույթ խնդիրների լուծման առումով: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ Արցախում կրթության բնագավառում քաղաքականությունը վերանայվելու է ըստ առկա ու ապագա մարտահրավերների՝ կիրառելով ռազմավարական մոտեցումներ:

Հարցուպատասխանից ու շահագրգիռ քննարկումից հետո պետական նախարարը հաջողություն է մաղթել ուսանողական համագումարի աշխատանքներին՝ ուսանողների հետ հետագա քննարկումների ու տարբեր ձևաչափերով շփումների պատրաստակամությամբ: