Մենք չենք կարող թույլ տալ Պուտինին հաղթել այս պատերազմում․ Օլաֆ Շոլց

Լուրեր

25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 21:48
Ուկրաինան հայտնել է գրեթե 37 հազար անհետ կորածի մասին պատերազմի մեկնարկից ի վեր
25.04.2024 | 21:35
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել
25.04.2024 | 21:23
Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ չեն կարող թույլ տալ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեծ միջուկային տերությունն իրեն այնպես է պահում, կարծես իրավունք ունի տեղափոխել սահմանները։ Պուտինը ցանկանում է  վերադառնալ աշխարհակարգի, որտեղ ամեն ինչ որոշվում է ուժով, որտեղ այնպիսի բաներ, ինչպիսիք են ազատությունը, ձգտումները և ինքնիշխանությունը, բոլորի համար չեն»,- ասել է Շոլցը։

Նա նշել է, որ Ռուսաստանին չի հաջողվի այս պատերազմում խաղաղություն հաստատելու իր պայմանները պարտադրել։

Այս հայտարարությունները հատկապես հնչեղ են Գերմանիայում և նրա սահմաններից դուրս Շոլցի կառավարության հասցեին վերջին քննադատությունների ֆոնին։

Շոլցը Դավոսում կեսժամյա ելույթում վստահեցրել է, որ Գերմանիան իրականում շրջադարձային կետ է հաղթահարել իր արտաքին քաղաքականության մեջ, և ավելի քան 70 տարվա ընթացքում առաջին անգամ զենք է ուղարկում ռազմական հակամարտության գոտի: Բացի այդ, ըստ կանցլերի՝ երկիրը սեփական բանակի ծախսերը հասցրել է մինչև 107 մլրդ դոլարի և բոլոր միջոցներով նվազեցնում է իր կախվածությունը ռուսական գազից։

Էմմա Չոբանյան