Փաստը, որ Փաշինյանի այլընտրանքը փողոցի ընդդիմությունն է, երաշխիքն է վարչապետի քաղաքական անվտանգության․ Արման Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Վտանգներով հղի է Ղարաբաղի հարցով հնարավոր լուծման փաթեթային տարբերակը, եթե Արցախը դե յուրե Ադրբեջանի մաս դառնա, և Հայաստանը ճանաչի Ադրբեջանի սուվերենությունն Արցախի վրա։ Դա վտանգներով հղի լուծում է, հատկապես՝ հղի է ներքաղաքական վտանգներով»,- Factor TV-ի հարցազրույցում ասում է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Ըստ նրա՝ այսօր ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է լուծեն այն հարցերը, որոնք հնարավոր է լուծել թշնամանքի պայմաններում՝ հետաձգելով անլուծելի թվացողները։

«Խոսքն այն մասին է, որ թերևս կարելի է հարաբերությունները նորմալացնել, խաղաղության պայմանագիր կնքել՝ մյուս բոլոր կնճիռները լուծել, որոնք հարաբերականորեն ավելի հեշտ լուծելի են, և առկախել Արցախի կարգավիճակի հարցը։ Այսօր Արցախի կարգավիճակի վերաբերյալ գտնել բանաձև, որը կբավարարի կոնֆլիկտի կողմերին, հնարավոր չէ, և դա զուտ պարտադրանքի առարկա է լինելու, ներքին քաղաքական լուրջ խմորումների աղբյուր է դառնալու, և իրականում հարաբերությունների նորմալացումն էլ տուժելու է դրանից, որովհետև թշնամանքի, քաղաքական հակասությունների աղբյուր է դառնալու»,- ասաց Արման Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան