Ինչո՞ւ բանակում չի ծառայել Արթուր Վանեցյանի որդին

Լուրեր

07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
Բոլորը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը, պարտադիր զինվորական ծառայություն չի անցել: Տեղեկությունը Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Գերատեսչությունից նշել են, որ Վանեցյանի որդին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքերով՝ հրաժարվելով այլ մանրամասներ տրամադրել:

Արցախի փրկության կարգախոսով շուրջ 1 ամիս փողոցային պայքարի դուրս եկած Վանեցյանը մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Որդիս ազատվել է որոշակի առողջական խնդիրներից ելնելով, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել: Բազմաթիվ ՀԿ-ներ և պաշտոնյաներ կան, թող որևէ մեկը դիմի, գնան իրար հետ նոր բժշկական հետազոտություն անցկացնեն: Եթե կգտնեն, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է ու ինքը չի ծառայել, այդ ժամանակ նոր կարող են խոսել այն մասին, որ խուսափել է: Երբ բժշկական եզրակացությունը եղել է, որ ինքը պետք է ազատվի, որդիս առանց ինձ հետ խորհրդակցելու, նամակով դիմել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին և ասել է, որ բժշկական հետազոտության արդյունքերի հետ համաձայն չեմ, խնդրում եմ կրկնակի հետազոտություն: Կրկնակի բժշկական հետազոտություն է անցկացվել, որից հետո կրկին մերժվել է բանակ զորակոչումը»,- նշեց Վանեցյանը:

Հիշեցնենք՝ Factor.am-ը պարբերաբար անդրադառնում է պաշտոնյաների և նրանց որդիների՝ բանակում չծառայելու փաստերին: 2021 թվականի ընտրություններից հետո անդրադարձել էինք իշխանության և խորհրդարանական ընդդիմության՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաներին:

Նարեկ Կիրակոսյան