Սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքն» այն տրամաբանությամբ, որը շրջանառում է Ադրբեջանը, հայկական կողմի համար անընդունելի է։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Կարծես կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու` բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով և պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրին` Միրզոյանը նշեց, որ այդ հարցում կան որոշակի ուղղություններ, որոնցով որոշակի առաջընթաց կա, և կան ուղղություններ, որ փորձում են հասկանալ, թե ընդհանուր ինչ եզրեր կարող են գտնել։

«Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով որոշակի առաջընթաց կա։ Տեղյակ եք, որ երեկ ՀՀ-ի և Ադրբեջանի փովարչապետները հանդպել են: Առաջին հանդիպումը աշխատանքային հարցերի վերաբերյալ է եղել։ Տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման հարցում նույնպես պատկերացումների որոշակի համընկնում կա։ Այս առումով ես լավատես եմ»,- նշեց Միրզոյանը։

Նախարարի  խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները խաղաղության պայմանագրի հարցում միշտ չէ, որ համընկնում են, բայց բանակցություններ նաև այդպիսի հարցեր լուծելու համար են:

Մանրամասները՝ տեսանյութում: