Էնթոնի Բլինքենը Փաշինյանին սահմանների դելիմիտացիայի հարցում օգնություն է առաջարկել

Լուրեր

28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
28.03.2024 | 16:26
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
28.03.2024 | 16:24
ՀՀ կառավարությունը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն առաքեց Գազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.03.2024 | 16:18
Գերմանիայում 5 մարդ մեղադրվում է հակառուսական պատժամիջոցները խախտելու մեջ․ նրանք օգնել են Siemens-ի տուրբիններ մատակարարել Ղրիմ
28.03.2024 | 16:07
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
28.03.2024 | 15:55
Անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին․ զեկույց ուղղված՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
28.03.2024 | 15:51
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնում է Թուրքիա. քննարկվելու է նաև F-16-ի հարցը
28.03.2024 | 15:44
Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը
28.03.2024 | 15:41
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 15:36
Գերմանիան ավելացնում է զենքի սեփական պաշարները. Bloomberg
28.03.2024 | 15:25
Համոզված եմ՝ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 15:20
Բաքվում հայտարարում են Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ մեղադրելով Արևմուտքին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև ամերիկյան կողմը։ Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ  Բլինքենն ու Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված դրական ազդակները։

«Պետքարտուղար Բլինքենը Միացյալ Նահանգների օգնությունն է առաջարկել  սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և խրախուսել առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է  երկկողմ երկխոսության շարունակման կարևորությունը Հարավային Կովկասում  առկա մարտահրավերները լուծելու համար և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը ԵՄ միջնորդությամբ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև բանակցություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների  ներգրավմամբ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ ամբողջ տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարգավաճման ապահովման համար։

 

Էմմա Չոբանյան