Մարտը լքած գեներալներ, երկիրը թալանած նախկին նախագահներ են փողոցում․ մարդիկ չեն հավատում նրանց․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 13:59
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ

-Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը Դուք Երևանի հաղթանակ էիք որակել և նշել, որ պատերազմից անմիջապես հետո կային Միութենական պետության, միջանցքի, Արցախի հայաթափման վտանգներ։ Պարո՛ն Խզմալյան, մի՞թե այդ վտանգները վերացած են, առավել ևս՝ բրյուսելյան այդ հանդիպումից հետո։

-Վտանգներ կան միշտ և կլինեն։ Խնդիրն այն է, որ մոտավորապես մեկ տարի առաջ նշմարվեց, իսկ չորս ամիս առաջ՝ ուկրաինական պատերազմից մոտ երկու շաբաթ առաջ, այն պահից, երբ Հայաստանն այլևս դադարեց քվեարկել Ռուսաստանի օգտին ՄԱԿ-ում և եվրոպական կառույցներում, ակնհայտ դարձավ, որ Հայաստանը դուրս է եկել ռուսական դաշտից՝ գաղութի ձևաչափից, և սկսել է շարժվել այն ուղղությամբ, որը մեզ առաջարկվում էր պարբերաբար, և որը վերջին անգամ 2018 թվականին առաջարկեց մեզ ԱՄՆ-ն, երբ Ջոն Բոլթոնին ուղարկեցին այստեղ։ Այն ժամանակ պաշտոնական Երևանը չհանդգնեց ընդունել մեկնած ձեռքը։ Հիմա, այսքան կորուստներից հետո՝ չորս տարի անց, չորս հազար զինվոր կորցնելուց և Արցախի կարգավիճակը 1994 թվականից մինչև 1988-ի զրոյական վիճակի բերելուց հետո, Երևանն անում է միակ ճիշտ քայլը։ Դա, իհարկե, Եվրոպայի և Միացյալ Նահանգների առաջարկած ճանապարհն է՝ ուժի դաշտից, բռնապետության պայմանավորվածությունների դաշտից կամ, այլ կերպ ասած, Կրեմլի գաղութի կարգավիճակից տեղափոխվել դեպի ժողովրդավարական դաշտ, միջազգային օրենքի, ազգերի ինքնորոշման իրավունքի դաշտ։ Այն դաշտը, որից մենք ժամանակին սկսել էինք մեր միացումը, և որտեղ հայտնվեցինք կրկին քառորդ դար անց։

-Պարո՛ն Խզմալյան, ակներև է, որ երբ ռուսական միջնորդությամբ էին հանդիպումներ տեղի ունենում՝ մինչև ուկրաինական պատերազմը, այն ժամանակ բավականին սադրանքներ կային Ադրբեջանի կողմից՝ սահմանային ներխուժումներ, ականանետերով կրակում էին Լեռնային Ղարաբաղում, գազն էին փակում, բավական ակտիվ էին պահում սահմանները։ Եվրոպական միջնորդությամբ ընթացող այս բանակցային փուլում նման միջադեպեր դեռևս չկան՝ համեմատաբար ավելի հանգիստ է։ Պատճառն ի՞նչն է, միգուցե, Հայաստանն ուղղակի կատարո՞ւմ է Բաքվի պահանջները, այդ պատճառո՞վ է իրադրությունը հանգիստ՝ Բաքուն ավելի բավարարված է, թե՞ այլ հարց կա։

-Այլ հարց կա, և այդ հարցը կարելի է բացատրել երկար, և կարելի է բացատրել մեկ բառով՝ Ուկրաինա։ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում, պարտվում է այն երրորդ համաշխարհային պատերազմում, որը նա, փաստորեն, սկսեց։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հիմա Ռուսաստանի դեմ է, 40-ից ավելի երկրներ աշխատում են պուտինյան ռեժիմի դեմ, հետևաբար՝ պուտինյան Ռուսաստանի քանդման խնդիրը լուծելու համար։ Դա ակնհայտորեն անդրադառնում է նաև մեր տարածաշրջանի վրա, որովհետև Ադրբեջանը հասկացավ այն, ինչը մենք տարուց ավելի քննարկում ենք։ Ադրբեջանը պատերազմից հետո, որքան էլ զարմանալի կարող է թվալ, հայտնվեց շատ խոցելի և թույլ վիճակում, որովհետև մնում էր և հիմա էլ խորացավ բռնապետական եռանկյունու մեջ՝ Մոսկվա-Բաքու-Անկարա։ Եթե Մոսկվան, փաստորեն, գտնվում է համաշխարհային ճնշման տակ, եթե Անկարան, գոնե ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցով, հայտնվեց աշխարհի ուժեղների հարվածի տակ, ապա Բաքուն կորցրեց իր դաշնակիցներին կամ գտնվում է այդ գործընթացում, և Ալիևը շատ լավ գիտակցում է, որ իր ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական ճակատագիրը կախված է այլ մարդկանցից, այլ որոշողներից։ Եվ հիմա նա փորձում է մեղմացնել իր դիրքորոշումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան