ԱԽ քարտուղարը՝ Փաշինյան-Ալիև համաձայնության մասին․ ընդդիմությունը շրջափակեց ԱԳՆ-ն, ապա բացեց․ Լուրեր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը
  • Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում Հայաստանի տարբեր մասերի միջեւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցությունը, որի մասին պայմանավորվել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Նա պնդել է, թե խոսքը Նախիջևանի տարածքով Երասխից Սյունիք հասնելու մասին է։ ԱԽ քարտուղարը նաև ասել է, որ Հայաստանի տարածքով անցնող միջանցքի մասին պայմանավորվածություն չկա։ Գրիգորյանը չի մանրամասնել այլ հարցեր, ինչպես օրինակ Արցախի կարգավիճակի հարցը, որի մասին հիշատակում չկա Փաշինյան-Ալիև հանդիպման մասին հաղորդագրություններում։
  • Ընդդիմությունն այսօրվա բողոքի և անհնազանդության ակցիաները սկսել է ԱԳՆ շենքի մոտ։ Իշխան Սաղաթելյանի հրահանգով ցուցարարները փակել են նախարարության շենքի մուտքերը։ Ակցիայի ընթացքում ընդդիմադիր մի քանի պատգամավոր մտել է ԱԳՆ շենք։ Նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանից նրանք պահանջել են ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն փոխնախարարը միայն նշել է, որ լսեց ցուցարարների պահանջը, և չի կրկնել այդ բառերը։ Մինչ պատգամավորները դուրս կգային շենքից, ոստիկանությունը գործողություն է սկսել՝ շենքի մուտքերը բացելու համար։ Ավելի ուշ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ բացում են շենքի մուտքերը և վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ։
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի և երեք բարձրաստիճան սպաների վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Դրա նյութերի համաձայն՝ Մակարյանի և մյուսների գործողությունների պատճառով 2020 թվականի հոկտեմբերի 21-ին զինծառայողների 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։