Արարատ Միրզոյանն ու Փոլ Ռիչարդ Գալագերն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«ՀՀ ԱԳ նախարարն իր ուղերձում, արձանագրելով փոխվստահությամբ, հարգանքով ու արդյունավետ երկխոսությամբ բնութագրվող հարաբերությունները, որոնք խարսխված են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի և վաղեմի պատմական կապերի վրա, պատրաստակամություն է հայտնել շարունակել հարատև խաղաղության ու կայուն զարգացման միջազգային և տարածաշրջանային օրակարգի իրագործման, ինչպես նաև խաղաղ համագոյակցությանն ուղղված երկուստեք ջանքերը: Նախարար Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետի» բարձրագույն տիտղոսին արժանացնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սրբազան քահանայապետի սկզբունքային դիրքորոշման համար։

Իր հերթին Վատիկանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ վերջերս Երևանում բացված Առաքելական նվիրակությունը Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունները բարեկամական ու անկեղծ ոգով զարգացման կարևոր վկայություն է։ Վերհիշելով երկկողմ բարձրաստիճան այցերը արք․ Գալագերը հավելել է, որ Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մասնավորապես բարոյական արժեքները, արդարությունը և խաղաղությունը խրախուսելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։