Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Լատվիայի նախագահը նշել է, որ ուրախ է Վահագն Խաչատուրյանին ողջունել որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորելով նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել։

Երկուստեք բարձր է գնահատվել հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան, ընդգծվել է այն ավելի հարստացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները և Եվրոպական միության հետ համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային անվտանգության արդիական խնդիրների ու մարտահրավերների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։