Թուրքիան խախտում է ՌԴ-ին պատժելու՝ Արևմուտքի միջազգային կոնսենսուսը․ Պետքարտուղարության նախկին խորհրդական

Լուրեր

29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
28.03.2024 | 21:07
Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ
28.03.2024 | 20:46
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 200 զինյալ է սպանվել Շիֆայի հիվանդանոցում
28.03.2024 | 20:34
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
28.03.2024 | 20:15
Լավրովը հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
Բոլորը

Բայդենի վարչակազմը հսկայական գործ է կատարել տրանսատլանտյան միասնության խթանման համար Ուկրանիայի վրա հարձակման համար ՌԴ-ին պատժելու նպատակով և սահմանափակելու նրա հնարավորությունները ապագայում այլ երկրների դեմ ագրեսիայի համար: Սակայն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարօրինակ ու անորոշ դաշնակից է։ Այս մասին The National Interest-ում հրապարակված հոդվածում գրում է Կոլումբիայի համալսարանի Խաղաղության ամրապնդման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, որը Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք աշխատել է որպես Պետքարտուղարության ավագ խորհրդական և արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետ:

Նա գրում է, որ Թուրքիան քննադատում է Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակվելու համար, սակայն հրաժարվում է  միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ, ըստ նրա, խաղում է հակամարտության երկու կողմերի հետ՝ իր տարածաշրջանային հզորությունն ու տնտեսական օգուտներն ուժեղացնելու համար:

Ֆիլիպսը նշում է, որ Թուրքիան միջազգային կոնսենսուսից բաժանվել է։ Էրդողանը գտնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ տնտեսական հարաբերությունների պահպանումը կնվազեցնի հակամարտության ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա և օգուտ կբերի Անկարային քաղաքական առումով։ Ռուսաստանի հետ բիզնես վարելը վտանգավոր որոշում է Թուրքիայի համար․ թուրքական մասնավոր և պետական բանկերը կարող են ենթարկվել միջազգային վերահսկողության, նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար խիստ պատիժների հնարավորություն կա։

Բացի այդ, Թուրքան մերժում է միանալ ՆԱՏՕ-ի անդամներին, որոնք ռազմական տեխնիկա են ուղարկում Ուկրաինա։ Անկարան մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ Ռուսաստանից գնված C-400-ներն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։ Անկարան նաև հրաժարվել է ուղարկել խորհրդային ժամանակաշրջանի այլ զինատեսակներ, որոնք կարող էին օգնել Ուկրաինայի ինքնապաշտպանությանը:

Դեյվիդ Ֆիլիպսը նաև գրում է, որ Թուրքիայի տեսակետն Արևմուտքի հետ պառակտվել է նաև ռուս օլիգարխների հարցում․ մինչ Արևմուտքը նրանց նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, Թուրքիան դարձել է ռուս օլիգարխների ունեցվածքի հանգրվան։

«Քանի որ երկու եվրասիական երկրներ կառավարվում են ավտոկրատների կողմից, տրամաբանական է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն որոշակի ռազմավարական դաշնակցություն։ Պուտինիզմը Ռուսաստանում կառավարման համակարգն է, որը բնութագրվում է քաղաքական և ֆինանսական ուժերի կենտրոնացմամբ նախկին հետախուզական պաշտոնյաների ձեռքում։ Էրդողանիզմը պոպուլիստական ավտորիտարիզմի ձև է։ Իր հիմքում կոռումպացված է, այն շովինիստական է, ազգայնական, խտրական էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Երկու երկրներում էլ իշխանությունը գոյություն ունի ղեկավարության շահերն առաջ տանելու համար, այլ ոչ թե ընտրողներին ծառայելու»,- գրում է Ֆիլիպսը։

Նա նշում է, որ Էրդողանի բռնատիրության տակ գտնվող Թուրքիան նույնպես մեկուսացման եզրին է։ Էրդողանը հուսով է, որ պատերազմն ու պատժամիջոցները կշեղեն թուրք ընտրողների ուշադրությունը, երբ նրանք կգնան ընտրատեղամասեր 2023 թվականին։

«Թուրքիան գտնվում է ճամփաբաժանին։ Մի ուղու վրա են բարեփոխումները՝ հանդուրժողականությամբ նրանց համար, որոնք ցանկանում են իսկապես ժողովրդավարական Թուրքիա, որը հարգում է փոքրամասնություններին և մարդու իրավունքները: Մյուս կողմում՝ տիրում է ավելի շատ կլեպտոկրատիա և մարդու իրավունքների խախտումներ, քանի որ Թուրքիան դառնում է Եվրատլանտյան համայնքում վտարված ու մեկուսացած»,- եզրափակում է հոդվածը Դեյվիդ Ֆիլիպսը։

Էմմա Չոբանյան