Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդած առանձնազրույցում ՀՀ ԱԺ նախագահը եւ Լիտվայի նախագահը քննարկել են համագործակցության համատեղ օրակարգի հեռանկարները․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը` առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ հետագա գործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լիտվայի նախագահը նշել է, որ հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են եւ հույս է հայտնել, որ շուտով տարածաշրջանում տեւական խաղաղություն կհաստատվի:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ջերմ ողջույններ է փոխանցել Սեյմասի նախագահ Չմիլիտե-Նիլսենին»,- ասված է հաղորդագրությունում։