ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-լիտվական բարձր մակարդակի հանդիպումներ

Լուրեր

28.03.2024 | 14:02
Այսօր «Նեմեսիս» միությունն Ուկրաինայում շատ լուրջ պայքար է մղում. Վան Ահարոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:54
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
28.03.2024 | 13:49
Գողություն «Զիգզագ» խանութից․ պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս. ՔԿ
28.03.2024 | 13:39
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
28.03.2024 | 13:28
Նավալնիի դիմանկարները հայտնվել են Վիեննայում խորհրդային զինվորների հուշարձանի կողքին
28.03.2024 | 13:20
Սյունիքում հանձման ենթակա տարածքներ չկան․ Ռոբերտ Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:16
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:13
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:11
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին
28.03.2024 | 13:07
ՌԴ-ն փետրվարի 15-ից իմացել է «Կրոկուս»-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար
28.03.2024 | 12:56
ԵՄ անդամակցության ճանապարհն ավելացնելու է մեր անվտանգության մակարդակը. Դանիել Իոաննսիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:49
Ապրիլի 5-ին նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը ՌԴ-ի մոտ անհանգստություն է առաջացնում․ Զախարովա
28.03.2024 | 12:45
ՀՀ-ն պարտավոր է խորքային բարեփոխումներ անել ներքին կյանքում եվրաինտեգրման քաղաքականությանը զուգահեռ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:41
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը
28.03.2024 | 12:36
«Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը». ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և տիկին Անահիտ Մինասյանը դիմավորել և ողջունել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային և տիկին Դիանա Նաուսեդիենեին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լիտվայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հայաստանի նախագահը ողջունելով հյուրերին նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել նախագահական նստավայրում: Ձեր պաշտոնական այցը իսկապես կարևոր է մեր պետության համար: Սա նաև լավ հնարավորություն է, որ մենք միմյանց անձամբ ճանաչենք և, որ ամենակարևորն է՝ մեր երկրները ներկայացնենք և ուղիներ գտնենք եղած ներուժն օգտագործել՝ մեր բարեկամական դարավոր կապերն ամրապնդելու և զարգացնելու համար:

Համոզված եղեք, որ Լիտվան մեր երկրի, մեր քաղաքացիների շրջանում համարվում է իսկապես բարեկամական երկիր: Մենք ձեր անցած ճանապարհը, ձեր պատմությունը շատ լավ գիտենք, և այդ պատմության մեջ մենք շատ նմանություններ ունենք: Լինելով փոքր երկրներ, մենք միշտ պայքարել ենք մեր անկախության, ազատության համար: Դա մեր ժողովուրդների գլխավոր նպատակն է եղել, և մենք հասել ենք մեր նպատակներին, և այսօր հնարավորություն ունենք՝ որպես անկախ պետություններ կերտել մեր ապագան:

Մենք պետք է նայենք դեպի ապագա: Համոզված եմ, որ ձեր այցը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին»:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին այցն է Ձեր գեղեցիկ երկիր, և շատ լավ հնարավորություն է Ձեզ հրավիրել Վիլնյուս այս տարի: Ինչպես նշեցիք, տարիների ընթացքում Հայաստանը մի շարք ձեռքբերումներ է ունեցել և կցանկանայի նաև ներկայացնել իմ երկրի ձեռքբերումները: Իմ գլխավորած պատվիրակության այցի նպատակն է ամրապնդել մեր հարաբերությունները, փորձել միմյանց ավելի լավ հասկանալ»:

Լիտվայի նախագահը նշել է նաև, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր է երկխոսությունը ու փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը:

«Ինչպես գիտեք նախքան այստեղ գալս եղել եմ նաև Ադրբեջանում: Այնտեղ փորձել ենք հասկանալ իրենց դիրքորոշումը, այստեղ արդեն փորձում ենք հասկանալ ձեր մոտեցումներն ու դիրքորոշումը: Երկխոսությունն ու փոխըմբռնումը շատ կարևոր է, քանի որ առաջ շարժվելու այլ ճանապարհ չկա»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ հեռանկարային կարող է լինել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում:

Գոհունակությամբ արձանագրվել է Վիլյնուս-Երևան ուղիղ թռիչքների առկայության փաստը, որը նպաստում է երկու երկրների ժողովուրդների շփումների ակտիվացմանը և գործարար կապերի հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։