Դատախազությունը ներգրավված է․ Սրբուհի Գալյանը՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան բռնագանձման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։

Գլխավոր դատախազի տեղակալն անդրադարձավ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ԱՄՆ առանձնատան գործի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

«Այդ անձանց մասով քննարկումներն ԱՄՆ պետության գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան մեր ստորաբաժանման կազմավորումն էր։ Այսինքն՝ դեռևս 2018-2019 թվականներից քրեական գործի շրջանակներում համապատասխան հարցումներ են ուղարկվել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Եվ ԱՄՆ գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու ՀՀ-ին այս հարցում։

Ինչ վերաբերում է գույքի վերադարձմանը, ապա կարծում եմ դեռ այդ մասին վաղ է խոսել, որովհետև այդ պետությունում ևս որոշակի գործընթացներ պետք է իրականացվեն։ Իսկ վերադարձի հետ քննարկումներն այսօր տեղի են ունենում և կշարունակվեն։

Դատախազությունն ունի ներգրավվածություն այս գործում, և ԱՄՆ կողմից վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է հենց դատախազության գործողությունների ամբողջությունը»,- նշեց Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։